ՀՀ տնտեսական աճը 2025-ին կազմել է 7.2-%![]() 20 փետրվարի 2026 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականին կազմել է 7.2 տոկոս: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «ՀՀ տնտեսական (ՀՆԱ) աճը 2025թ.-ին կազմել է 7․2%»,- գրել է նա: Այս ցուցանիշը գերազանցում է նախապես հնչեցված նվազագույն շեմը: Մեկ այլ գրառման մեջ ասվում է․ «Կառավարության 2021-2026թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ցուցանիշը գերակատարված է և կազմում է 7․9%։ Սա մոտ 2․3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը»: Դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր, որ 2025-ի տնտեսական աճը կլինի առնվազն 6 տոկոս: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |