Խուդաթյան. ՀՀ-ն կարևորում է դեպի Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը![]() 20 փետրվարի 2026 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան–Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալու ավելացնել դեպի Վրաստան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարգային հարցեր։ Կվրիվիշվիլին նշել է, որ Հայաստանը Վրաստանի համար ունի ռազմավարական գործընկերոջ նշանակություն։ Կողմերը կարևորել են նաև ավիացիոն ոլորտի զարգացումը և երկու երկրների քաղաքների միջև ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախատեսված նախաձեռնությունները կյանքի կոչելու նպատակով մշակել համապատասխան գործողությունների ծրագիր։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու նրա հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խորացման, զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |