ՀՀ-ն կմասնակցի BCB Convent Berlin 2026 գինու և ոգելից խմիչքների ցուցահանդեսին![]() 23 փետրվարի 2026 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսին, որը համարվում է ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր հարթակներից մեկը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Հոկտեմբերի 12-14-ը Բեռլինում կայանալիք միջոցառմանը ՀՀ-ն մասնակցելու է երկրորդ անգամ՝ ներկայանալով ազգային տաղավարով։ Գրանցման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 3-ն է: «Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ պայմաններով սահմանված պարտավորություններից բացի, մասնակիցները հոգում են նաև կեցության և ճանապարհային ծախսերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մինչ այս ցուցահանդեսին մասնակցել է 566 ցուցադրող աշխարհի 50 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 12,000-ը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |