Թունյանը հերքել է մարտի 1-ից կանխիկ վճարումներն արգելելու մասին լուրերը![]() 23 փետրվարի 2026 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը հերքել է մարտի 1-ից կանխիկ վճարումների արգելքի մասին տարածված լուրերը։ «Ոչ, չկա նման բան: Նման որոշում չկա և պլաններում նույնպես չկա: Շարունակվելու է այնպես, ինչպես այսօր՝ մինչև 300,000 դրամ գործարքների դեպքում մարդը կարող է վճարել և կանխիկ, և անկանխիկ: 300,000 դրամից ավելի գործարքների դեպքում պարտադիր պետք է լինի անկանխիկ վճարում: Բացառությամբ, օրինակ, առողջապահության և կրթական ծառայությունների, որտեղ վճարումները պետք է պարտադիր լինեն անկանխիկ եղանակով»,-ասել է նա ֆեյսբուքյան տեսաուղերձում: Պատգամավորը հավելել է, որ չգիտի, թե որտեղից են այդ խոսակցությունները տարածվում: «Մարտի 1-ից մել այլ կարևոր փոփոխություն ունենք, լավ փոփոխություն՝ անկանխիկ առևտրի դեպքում, քարտով առևտրի դեպքում քարտերի միջնորդավճարները կրկնակի չափով նվազում են: Այսինքն ARCA քարտերով առևտուր անելու դեպքում էդ միջնորդավճարը կկազմի ընդամենը կես տոկոս, իսկ «Մաստեր» և «Վիզա» քարտերով առևտուր անելու դեպքում դա կկազմի ընդամենը 0․9%: Սա, կարծում եմ, շատ կարևոր ու լավ նորություն է, հատկապես փոքր բիզնեսով զբաղվող մեր տնտեսվարողների համար»,-ասել է Թունյանը: Նա նաև հիշեցրել է, որ ARCA քարտերով առևտուր անելու դեպքում կարելի է նաև 2%-ի չափով քեշբեք ստանալ: Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է և մարդիկ պետք է պարտադիր վճարեն անկանխիկ՝ քարտով կամ փոխանցումով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |