Վարչապետը` Արտաշատի քաղաքապետին «բզելու» մասին․ «Երբեմն նախկին պաշտոնյաներին պետք է թողնել՝ իրենց կյանքով ապրեն»![]() 5 մարտի 2026 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Երբեմն պետք է նախկին պաշտոնյաներին թողնել, որ իրենց կյանքով ապրեն, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Արտաշատում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած մի դրվագ, հայտնում է «Փաստինֆոն»: Լրագրողն ասել է․ «Քաղաքապետին ձեռքով հրում եք, բզում եք, որպեսզի լռեցնեք, որ նախկին ոստիկանապետի անունը չհայտնի և չասի, որ այս շենքը պատկանում է Արամ Հովհաննիսյանին։ Ինչո՞ւ էիք փորձում լռեցնել, արդյո՞ք պետք է ենթադրենք, կարծենք, որ նախկինների թալանի մասին խոսող ձեր իշխանությունը փորձում է, օրինակ, Արամ Հովհաննիսյանի թալանը թաքցնել»։ Փաշինյանն այդ հարցադրմանը պատասխանել է, որ Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չէ: «Պետք է երբեմն նախկին պաշտոնյաներին թողնել, որ իրենք իրենց կյանքով ապրեն, առավել ևս, որ այդ շենքը կառուցվել է 15- 20 տարի առաջ, երբ որ Արամ Հովհաննիսյանը չգիտեմ որտեղ է աշխատելիս եղել»,-ասել է Փաշինյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |