Պապիկյանը համագործակցության հարցեր է քննարկել ԵՄ պաշտպանության հանձնակատարի հետ![]() 13 մարտի 2026 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 13-ին Բրյուսելում Եվրոպական միության պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններն ու զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Պապիկյանը մարտի 12-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ, քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ ռազմական կրթության, մասնագիտական վարժանքների, ռազմական բժշկության, խաղաղապահության, հումանիտար ականազերծման և այլ ուղղություններով՝ պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել աշխատանքները փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |