Բիշքեկում քննարկել են հակամենաշնորհային կառույցների գործունեության հարցերը22 հունիսի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը հունիսի 15-20-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ԱՊՀ ՀՔՄԽ) 19-րդ եւ Խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի նիստերին (լուսանկարը կցվում է, լուսանկարում Վ. Եղիազարյանը` ձախից երկրորդը):Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր. հակամենաշնորհային մարմինների դերը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման խնդրում, էլեկտրաէներգիայի ոլորտում բարեփոխումների եւ մրցակցային պայմանների ապահովման խնդրում հակամենաշնորհային մարմինների դերի, դեղորայքի շուկայում մրցակցության իրավիճակի մասին եւ այլ հարցեր: Խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի նիստերին քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում եւ ավիափոխադրումների շուկայում իրականացվող համատեղ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրներում ցորենի շուկայում մրցակցության իրավիճակի մասին հարցեր: ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական` 30-րդ հոբելյանական նիստը նախատեսվում է անցկանցել Հայաստանի Հանրապետությունում` 2009 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |