Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան![]() 23 մարտի 2026 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, հիմնականում դեղորայքի տեսքով, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: Նա հավելել է, որ այլ կերպ լինել չէր կարող, հայտնում է 1lurer.am-ը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրել է՝ դրա մասին հայտարարվե՞լ է: Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք, պատասխանում եմ»: Մարտի 19-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին։ Photo. Reuters Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |