ՍԱԶԲ-ն և Ամերիաբանկը գործակցում են ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով![]() 27 մարտի 2026 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ու Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) ստորադաս փոխառության պայմանագիր են կնքել մինչև 15 միլիոն եվրո գումարի չափով, որի նպատակն է աջակցել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Ֆինանսավորումը կնպաստի փոքր և միջին ձեռնարկություններում արվող ներդրումներին և Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը: ՍԱԶԲ-ի ֆինանսավորումը հնարավորություն կտա բանկին մեծացնել հայկական տնտեսության շարժիչ ուժերից մեկը հանդիսացող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տրամադրվող ֆինանսավորումը` ամրապնդելով Ամերիաբանկի կապիտալի դիրքը և ընդլայնելով վարկավորման հնարավորությունները: Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |