Փոխվարչապետն և ԱԶԲ ներկայացուցիչը քննարկել են համատեղ ծրագրերը![]() 31 մարտի 2026 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին, քննարկել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը։ Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է բանկի ներգրավվածությունը երկրի համար նշանակալի ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով դրա դերը զարգացման գործընթացներում։ Առանձնահատուկ շեշտադրում է արվել նաև մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորության վրա։ Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և առկա մարտահրավերներին։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող նոր հնարավորությունների վերաբերյալ։ Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |