ՀՀ-ն կսկսի կիրառել շոկոլադի հումքի անմաքս ներմուծման ԵԱՏՄ քվոտաները![]() 2 ապրիլի 2026 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն կսկսի կիրառել շոկոլադի հումքի անմաքս ներմուծման ԵԱՏՄ քվոտաները: ՀՀ կառավարությունը կիրառության մեջ է դրել Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները՝ կապված մի շարք ապրանքների անմաքս ներմուծման հետ։ Մասնավորապես, Հայաստանը մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2027 թ. ապրիլի 30-ը, սկսել է օգտվել 300 և 200 տոննա կակաոյի մածուկի և կակաոյի յուղի անմաքս ներմուծման քվոտաներից, հայտնում է Sputnik Արմենիան: Սահմանված ծավալները գերազանցելու դեպքում ներմուծողները վճարելու են համապատասխան տուրքեր՝ 3-5 տոկոսի չափով։ Բացի այդ, մինչև 2028 թ. ավարտը թույլատրվել է նաև տեղական արտադրության կարիքների համար տեքստիլի և կաշվի մշակման համար նախատեսված նյութերի անմաքս ներմուծումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |