Դադարեցվել են Թադևոս Ավետիսյանի պատգամավորական լիազորությունները![]() 3 ապրիլի 2026 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Դադարեցվել են «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանի պատգամավորական լիազորությունները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արձանագրությունը: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով դադարած համարել «Հայաստան» խմբակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Թադևոս Ավետիսյանի պատգամավորի լիազորությունները»,- ասվում է արձանագրության մեջ: Թադևոս Ավետիսյանը մարտի 26-ին ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նույն օրը նա ներկայացրել է նաև պատգամավորական լիազորություններից հրաժարվելու դիմում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |