ԱԺ ընդունարանում ակցիայի մասնակիցը դիմել է Քոչարյանին․ «Մեր հագի նասիկները ձեր ապրած կյանքից մաքուր են»![]() 15 ապրիլի 2026 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Ազգային ժողովի ընդունարանում՝ պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցներից մեկը հենց ԱԺ ընդունարանում հանել է իր գուլպաներից մեկն ու ասել, որ այն տալիս է Անդրանիկ Քոչարյանին, հայտնում է Panorama.am-ը: «Իմ նասկին տալիս եմ Անդրանրի Քոչարյանին։ Մեր ապրածն ու իրենց ապրածը տարբեր են, մեր հագի նասիկները ձեր ապրած կյանքից մաքուր է։ Անկեղծ եմ ասում։ Որ ծնողը կողմ է ինձ հետ, կարող է իր նասկին բերի ու դնի այստեղ»,-ասել է նա: Մի քանի ծնողներ միացel en այդ ակցիային՝ իրենց գուլպաները թողնելով ԱԺ ընդունարանում։ Ակցիայի մասնակիցներն ընդունարանում հանդիպել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին, ով անդրադարձել է ստեղծված իրավիճակին։ «Անդրանիկ Քոչարյանից ոչ մի սպասելիք չունեմ, նա չի կարող բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Ինչո՞ւ չեն հրապարակում։ Հրապարակելու բան չունեն, չեն կարողացել ոչինչ բացահայտել, բովանդակային իմաստով դատարկ էջեր են»,- ասել է Թովմասյանը։ Պատգամավորը նշել է, որ չի վստահում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և կասկածի տակ է դրել զեկույցի բովանդակությունը։ «Մեր գործընկերներից Տիգրանը կարդացել է այդ զեկույցը, հարցազրույց է տվել ու ասել՝ ոնց որ «Հայկական ժամանակի» հրապարակումները լինեին։ Ես Անդրանիկ Քոչարյանի ազնվությանը, քաղաքական անաչառությանը չեմ հավատում, հույս չեմ կապում այդ հանձնաժողովի զեկույցի հետ»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Նա նաև ընդգծել է, որ ըստ իր գնահատականի՝ բոլոր որոշումները կենտրոնացված են մեկ անձի մոտ։ «Նա և պատգամավոր է, և նախարար, և դատավոր, և դատախազ, և ընդդիմադիր»,-ասել է Թովմասյանը: 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեռևս 2025 թվականի դեկտեմբերին դիմել են ԱԺ նախագահին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |