Ադրբեջանը ՀՀ-ից 960 դոլարի ապրանք է ներկրել![]() 16 ապրիլի 2026 - 12:08 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757.48 հազար դոլարի արտադրանք։ Նույն հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ներմուծված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 960 ԱՄՆ դոլար, գրում է APA-ն: Տվյալները տրամադրել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն: Արձանագրվել է նաև, որ Ադրբեջանի կողմից նավթամթերքների մատակարարումները Հայաստան մեկնարկել են նախորդ տարվանից։ Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս մի քանի խմբաքանակի ներմուծում: Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»: Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |