Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026-ի զբոսաշրջային ուղղություն

Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026-ի զբոսաշրջային ուղղություն

PanARMENIAN.Net - Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026 թվականի զբոսաշրջային ուղղություն, հայտնում է Կիպրոսում Հայաստանի դեսպանատունը:

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, զբոսաշրջային գործակալությունների և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, բլոգերներ և ինֆլուենսերներ, հայտնում է Արմենպրեսը:

Տեսանյութերի և տեղեկատվական նյութերի միջոցով հյուրերին ներկայացվել է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային հնարավորությունները և ազգային խոհանոցը։

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է հայկական գինիների և այլ խմիչքների համտես, որի շնորհիվ ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու դրանց առանձնահատուկ համերին։

Կիպրոսում Հայաստանի դեսպան Իննա Թորգոմյանը կարևորել է այս մրցանակի շնորհումը և շնորհակալություն հայտնել բարձր գնահատականի համար։ Նրա խոսքով՝ այն կարևոր հարթակ է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մրցունակությունը ներկայացնելու տեսանկյունից։

Մշակութային հատվածը լրացվել է կիպրահայ ճանաչված երգիչ Հովիկի երաժշտական ելույթով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---