Կարապետյան․ ՀՀ-ն տարածքային նկրտումներ չունի, բայց Թուրքիան պետք է ընդունի այն, ինչ կատարել է![]() 24 ապրիլի 2026 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը որևէ երկրի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, սակայն Թուրքիան պետք է ընդունի այն, ինչ Օսմանյան կայսրությունը կատարել է հայերի հանդեպ, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, Ծիծեռնակաբերդում անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո: Նա նշել է, որ իրենց քաղաքական ուժը երկարաժամկետ արդարության կողմնակից է, հայտնում է Panorama.am-ը: «Սպանել են մեր նախնիներին, մեկ ու կես մլն մարդու, թուրքական պետությունն ու հասարակությունը պետք է ընդունեն, որ Օսմանյան կայսրությունը կատարել է նման ոճիր իր տարածքում ապրող հայերի ու մյուս քրիստոնյաների հանդեպ»,-ասել է Սարգսյանը։ Նա նշել է, որ «արցախցիները պետք է ունենան իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք»: Լրագրողների հարցերին պատասխանելիս նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ունենալ հզոր պետություն, որը կարող է դերակատար լինել բարդ և բազմակողմ ազդեցություններով պայմանավորված տարածաշրջանում։ «Աշխարհում շատ են օրինակները, երբ փոքր երկրները, լավ կազմակերպված լինելով, դարձել են գործոն»,-ասել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |