Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել հացահատիկ և ալյումին

Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել հացահատիկ և ալյումին

PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվել է հերթական տարանցիկ մատակարարումը։ Բալաջարի կայարանից ուղարկվել է 700 տոննա ընդհանուր քաշով հացահատիկ տեղափոխող 10 վագոն, ինչպես նաև 133 տոննա ընդհանուր քաշով ալյումին տեղափոխող 2 վագոն։

Ալյումինի տեղափոխումն իրականացվում է առաջին անգամ, գրում է APA-ն:

Նշվել է նաև, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով ուղարկվել է ավելի քան 26 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 3800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։

Տարանցիկ փոխադրումներին զուգահեռ շարունակվել է նաև Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների արտահանումը։ Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---