Վարդապետյանն ու Իրանի դեսպանը հետախուզվողների հանձնման հարցեր են քննարկել![]() 15 մայիսի 2026 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանը Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպմանը քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն: ՀՀ գլխավոր դատախազը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով Իրանի բազմաթիվ քաղաքացիների մահվան, մասնավորապես՝ Մինաբի դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման նախաձեռնությանը արձագանքելու համար, ընդգծել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու բարեկամ ժողովուրդների բազմադարյա սերտ կապերը և բարձր գնահատել երկու երկրների դատախազությունների համագործակցության ներկայիս մակարդակը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |