Կառավարությունը 27 հողակտոր կգնի Իսակով–Արշակունյաց մայրուղու կառուցման համար![]() 4 հունիսի 2026 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշում է ընդունել Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև նախատեսվող մայրուղու կառուցման նպատակով հողատարածքների ձեռքբերման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից ձեռք կբերվի 27 հողակտոր, հայտնում է Sputnik Արմենիան: Նախագծվող ճանապարհը ձգվելու է Երևանի Նորագյուղ թաղամասից մինչև Շենգավիթ թաղամաս և ներառելու է Հրազդան գետի վրա կառուցվելիք նոր կամուրջը՝ Երևանյան լճի հարևանությամբ։ Նոր մայրուղին հնարավորություն է տալու արագացնել երթևեկությունը Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններից դեպի քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածներ՝ Աջափնյակ և Դավթաշեն, ինչպես նաև դեպի Արաբկիր վարչական շրջան։ Երևանի կենտրոնին հարակից Նորագյուղ թաղամասում նախատեսվում է կառուցել էլիտար թաղամաս, որտեղ այլ օբյեկտների հետ մեկտեղ նախատեսվում է տեղափոխել նաև արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |