Կառավարությունը 1.6 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերին![]() 18 հունիսի 2026 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը որոշում է ընդունել պետական բյուջեից 1 միլիարդ 634 միլիոն դրամ ուղղել համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ «Ներկայացնում եմ պետական համաֆինանսավորմամբ համայնքների զարգացման ծրագրերը 1 մլրդ 634 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը»,- կառավարության նիստում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում է Panorama.am-ը: Նախարարը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվել է համաֆինանսավորել 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր։ Խուդաթյանը ներկայացրել է նաև մարզերի կտրվածքով համաֆինանսավորվող ծրագրերի քանակը՝ Արագածոտնի մարզում՝ 1 ծրագիր, Արարատի մարզում՝ 3, Արմավիրի մարզում՝ 4, Գեղարքունիքի մարզում՝ 2, Կոտայքի մարզում՝ 3, Տավուշի մարզում՝ 3։ Նա հավելել է, որ հաստատվող ծրագրի հետ միասին համաֆինանսավորման ծրագրերի ընդհանուր ծավալը կազմելու է 7 միլիարդ 35 միլիոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկել է բոլոր ծրագրերը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |