ՀՀ ցեմենտի ներմուծման արգելքը երկարացվել է ևս 6 ամսով

ՀՀ ցեմենտի ներմուծման արգելքը երկարացվել է ևս 6 ամսով

PanARMENIAN.Net - ՀՀ ցեմենտի ներմուծման արգելքը երկարացվել է ևս 6 ամսով: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում չզեկուցվող հարցերի թվում:

Որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական շուկայում արտադրվող ու ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։

Որոշումն ուժի մեջ է մտնելու հուլիսի 23–ից և կգործի մինչև 2027 թ. հունվարի 23–ը։

2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը 2024 թվականի համեմատ նվազել է 10․45%-ով, իսկ երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալներն աճել են 29․2%-ով՝ հասնելով շուրջ 751․3 հազար տոննայի։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---