Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը ՀՀ-ից![]() 22 հունիսի 2026 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը մայիսին Հայաստանից ներմուծել է 218․2 տոննա ծաղիկ, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է, հայտնում է Արմենպրեսը: Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա մայիսին Վրաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման ծավալներն ավելացել են 2․9 անգամ՝ կազմելով 218․2 տոննա։ 2026 թվականի ապրիլի համեմատ մայիսին Հայաստանից ծաղիկների ներմուծումն աճել է 89 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Նախորդ ռեկորդն արձանագրվել էր այս տարվա մարտին՝ 128․9 տոննա։ Նշվում է, որ Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ Գերատեսչության տվյալներով՝ անցած ամիս Վրաստանն այդ կատեգորիայի ապրանք չի արտահանել համաշխարհային շուկա։ Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստանը ներմուծել է 341․7 տոննա ծաղիկ։ Բացի Հայաստանից Վրաստանին ծաղիկներ են մատակարել Էդկվադորը, Նիդեռլանդները, Քենիան, Թուրքիան, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Իտալիան։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |