Խուդաթյանն ու Ուրալօղլուն քննարկել են ՀՀ և Թուրքիայի միջև տրանսպորտային կապերի վերականգնումը![]() 23 հունիսի 2026 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։ Նրանք քննարկել են ՀՀ և Թուրքիայի միջև տրանսպորտային կապերի վերականգնումը: Այդ մասին թուրք նախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ քննարկեցինք մեր երկրների միջև անցյալում ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնման ջանքերը։ Մեր երկրում անհրաժեշտ սպասարկման աշխատանքները նախաձեռնելով՝ մենք նաև գնահատել ենք հայկական կողմի կողմից նախապատրաստական և մրցութային գործընթացներում արձանագրված առաջընթացը»,- գրել է նա, հայտնում է Factor.am-ը: Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման ընթացքը։ Կողմերը մտքեր են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կարող են նպաստել համատեղ պատմական ժառանգության կարևոր խորհրդանիշներից մեկի վերականգնմանն ու պահպանմանը։ Բրյուսելում այսօր մեկնարկել է ԵՄ-ի Connectivity Agenda Platform նախաձեռնությունը, որի նպատակն է ամրապնդել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով։ Միջոցառմանը մասնակցել են ԵՄ անդամ պետությունների, ինչպես նաև Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տրանսպորտի նախարարներն ու այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |