ՍԴ-ն սկսել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ բողոքների քննությունը

ՍԴ-ն սկսել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ բողոքների քննությունը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը, որն անցկացվում է դռնբաց և բանավոր կարգով։

Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկել են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև ԲՀԿ, «Միասնության թևեր», ԴՕԿ, «Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։

Դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում քննությանը, քանի որ Սահմանադրական դատարանը համարել է, որ նրանք կարող են կողմնակալ դիրքորոշում ունենալ։

ՍԴ-ն հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության էր ընդունել դիմումները և, հաշվի առնելով, որ դրանք վերաբերում են նույն հարցին, միավորել դրանք և քննել նույն նիստում։

 Ուշագրավ
---