Ավինյանն ԱՄԷ ներկայացուցչին է ներկայացրել Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը![]() 30 հունիսի 2026 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԱՄԷ «Տրոյան Քոնսթրաքշն Հոլդինգ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն, «Էմարաթ Գրուպ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Ահմեդ Ալ Շամսին Երևանում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր ծրագրերին վերաբերող հարցեր են քննարկվել: Հանդիպմանը մասնակցել է նաև «Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը։ Ավինյանը հյուրերին ներկայացրել է Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը, որը նախատեսվում է ձևավորել որպես Երևանի նոր կենտրոն։ Քաղաքապետի խոսքով՝ Երևանի նկատմամբ միջազգային բիզնեսի աճող վստահությունը ևս մեկ անգամ վկայում է, որ մայրաքաղաքը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքը որպես ներդրումների, նորարարության և միջազգային համագործակցության գրավիչ կենտրոն։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ահմեդ Ալ Շամսին նշել է, որ իրենց ընկերությունները նույնպես հետաքրքրված են Հայաստանում իրականացվող խոշոր նախագծերով։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Պրոմենադ» համալիրի կառուցման և Դալմայի այգիների նախագծերին, որոնք նպատակ ունեն նոր շունչ հաղորդել Երևանի հանրային տարածքներին՝ ձևավորելով ժամանակակից, հարմարավետ և գրավիչ միջավայր քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար։ Տիգրան Ավինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Երևանի համայնքը բաց է համագործակցության համար բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են իրականացնել շահավետ ներդրումներ մայրաքաղաքում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |