ԶԼՄ․ ՀՀ որոշ բանկեր դադարեցրել են ռուսական ռուբլով կանխիկ գործարքները![]() 1 հուլիսի 2026 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրների, այդ թվում ՀՀ-ի, բանկերը հունիս ամսից սկսել են խստացնել կանխիկ ռուսական ռուբլու հաշիվներին մուտքագրման պայմանները։ Պատճառը կանխիկ ռուսական արժույթի ավելցուկն է, որի օգտագործումը հաշվարկներում դժվարացել է, իսկ սպասարկումը դարձել է թանկ, գրում է ՌԲԿ: FTL Advisers-ի բանկերի հետ աշխատանքի ուղղության ղեկավար Օլգա Բուրցևայի խոսքով՝ Հայաստանի որոշ բանկեր ամբողջությամբ դադարեցրել են կանխիկ ռուսական ռուբլով գործարքները, այդ թվում՝ դրանց մուտքագրումը հաշիվներին։ Նրա խոսքով՝ միաժամանակ անկանխիկ ռուսական ռուբլով գործարքները շարունակվում են իրականացվել նախկին պայմաններով, ինչը վկայում է, որ խնդիրը վերաբերում է հենց կանխիկ դրամաշրջանառությանը։ Նշվում է, որ ոչ ռեզիդենտների ընթացիկ հաշիվներին կանխիկ ռուբլու մուտքագրման համար 2-5% միջնորդավճար արդեն սահմանել են առնվազն ութ բելառուսական բանկեր։ Նման որոշում է կայացրել նաև Ղազախստանի «Բանկ ՑենտրԿրեդիտը», որը ոչ ռեզիդենտների համար 5% միջնորդավճար է սահմանել դրամարկղերի, տերմինալների և բանկոմատների միջոցով կանխիկ ռուսական ռուբլու ընդունման դեպքում։ Ղրղզստանի «ԷկոԻսլամիկԲանկը» նույնպես սահմանել է 5% միջնորդավճար՝ կանխիկ ռուբլու մուտքագրման և SWIFT համակարգով փոխանցումների համար։ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի բանկերը պաշտոնապես չեն հայտարարել անկանխիկ ռուսական ռուբլով գործարքների սահմանափակումների մասին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |