Վարչապետ․ Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է կառավարի այն![]() 2 հուլիսի 2026 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել են Գյումրի-Ախուրիկ և Երասխ հատվածներում երկաթուղու վերականգնմանն ուղղված գործընթացները, և այդ աշխատանքները շարունակվելու են։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ: Նա նաև ընդգծել է, որ երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և դրա կառավարումը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը, հայտնում է Aysor.am-ը: «Մանրամասները չեմ կարող ասել, այդ թվում աշխատանքային քննարկումների արդյունքում պետք է այդ հարցը լուծենք»,-ասել է նա: Նրա խոսքով՝ աշխատանքային քննարկումները շարունակվելու են նաև Ռուսաստանի գործընկերների հետ, իսկ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու։ «Չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով. մենք չենք կարող դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր՝ գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը մտնել Հայաստան և Հայաստան մտնելով՝ շրջանցել Հայաստանը։ Չի կարող էդպիսի բան լինել»,-ասել է վարչապետը: Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր Գյումրի-Ախուրիկ և Երասխի ուղղություններով երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |