ՌԴ-ից Ադրբեջանով 30 վագոն պրոպան գազ է ուղարկվել ՀՀ

ՌԴ-ից Ադրբեջանով 30 վագոն պրոպան գազ է ուղարկվել ՀՀ

PanARMENIAN.Net - Ռուսաստանից Ադրբեջանով տարանցիկ եղանակով 30 վագոն պրոպան գազ է ուղարկվել Հայաստան, հայտնում է APA գործակալությունը:

Նշվում է, որ 1026 տոննա ընդհանուր քաշով ուսական պրոպան գազով բեռնված վագոնները հուլիսի 6-ին ուղարկվել են Բալաջարի կայարանից։

Նշվում է, որ հուլիսի 6-ի դրությամբ Ադրբեջանից ՀՀ է ուղարկվել ավելի քան 14,000 տոննա դիզվառելիք, մոտ 5000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին:

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված առաջին գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---