Fitch Ratings-ը 2026-ին Հայաստանի տնտեսության 5.2% աճ է կանխատեսել![]() 13 հուլիսի 2026 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի «BB-» վարկանիշը՝ պահպանելով դրա «դրական» հեռանկարը, հայտնում է ֆինանսների նախարարությունը։ Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը: «Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |