ՊԵԿ․ Տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ

ՊԵԿ․ Տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները։

Եկամուտների տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։

Տեղեկատվական հոլովակում ներկայացվել են եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասները, մասնավորապես՝

  • ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիրը,
  • ինչպես է ներկայացվում հայտարարագիրը,
  • որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները,
  • հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, և որոնք՝ քաղաքացիների կողմից ինքնուրույն,
  • երբ պետք է ներկայացնել հայտարարագիրը։

«Եղե՛ք իրազեկ, ներկայացրե՛ք հայտարարագիրը ժամանակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---