Ձկնաբույծները կառավարության մոտ են․ «Երկու ծրագիր արդեն իրականացրել են` անիրատեսական են»

Ձկնաբույծները կառավարության մոտ են․ «Երկու ծրագիր արդեն իրականացրել են` անիրատեսական են»

PanARMENIAN.Net - Ձկնաբույծները բողոքի ակցիայի են դուրս եկել կառավարության շենքի դիմաց՝ ակնկալում են աջակցության ծրագրեր: Այդ մասին հայտնել է ակցիայի մասնակից ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանը:

«Երկու ծրագիր արդեն իրականացրել են, դրանք անիրատեսական ծրագրեր են, ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Հայաստանի ձկնաբույծներն պահանջել են հանդիպում Տիգրան Խաչատրյանի հետ, իսկ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպելու ցանկություն չեն հայտնել, քանի որ նրա հետ արդեն հանդիպել են։

Նրա խոսքով՝ կառավարության կողմից ընդունվող ձևական որոշումներով փորձ է արվում հանրությանը ներկայացնել, թե խնդիրը լուծում է ստանում։

Նա նաև նշել է, որ ո՛չ Եվրոպա արտահանման կանոնակարգը, ո՛չ էլ արտահանման սուբսիդավորումն են լուծել խնդիրը, քանի որ խոսքը վերաբերում է 15 հազար տոննա կենդանի ձկան արտահանմանը։

Ձկնաբույծներն առաջարկում են, որպեսզի պետությունը ժամանակավոր ֆինանսական աջակցություն տրամադրի մինչև արտահանման խնդիրները լուծվեն, ինչից հետո այդ միջոցները կվերադարձվեն պետական բյուջե։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է առցանց իրազեկման միջոցառում անցկացնել ձուկ և ձկնամթերք արտադրողների համար՝ պարզաբանելու դեպի Եվրամիություն արտահանման՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերը։ Այդ մասին նախարարությունը հայտարարել է պաշտոնական հաղորդագրությամբ։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ միջոցառման ընթացքում կներկայացվեն ⁠ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը, ⁠դիմումների ներկայացման և գնահատման կարգը, TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը, առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը, ինչպես նաև ⁠տնտեսավարողների հիմնական պարտավորություններն ու գործնական հարցերը։

Առցանց հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ին։

Կառավարությունը հաստատել է Հայաստանից Եվրոպական միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ TRACES համակարգում գրանցման կարգը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)՝ ներկայացնելով նաև, թե ինչ նշանակություն ունի այդ ընթացակարգը։ Նշվում է, որ TRACES (Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգ) գրանցումը այժմ անժամկետ է։

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՀ ձկնաբուծության ոլորտի 97 տոկոսը պատրաստ է ԵՄ արտահանման: Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով արդեն մեկ կազմակերպություն պաշտոնապես գրավոր հայտ է ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---