Պետրոսյան․ ՀԷՑ-ն 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել մոտ 12․6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Պետրոսյան․ ՀԷՑ-ն 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել մոտ 12․6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

PanARMENIAN.Net - ՀԷՑ-ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 12․6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա հավելել է, որ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 2025 թվականի առաջին կիսամյակի, վճարումներից ավելի է մոտ 62%-ով։

«Անցյալ տարվա նույն շրջանում՝ մինչև ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը, պետական բյուջե վճարումների հանրագումարը կազմել է մոտ 7․8 մլրդ ՀՀ դրամ»,- հավելել է Պետրոսյանը։

ՀՀ կառավարությունը նախաձեռնելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց: Կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այդ չափը անընդունելի էր համարել, և մայիսի 25-ին ՀՀ կառավարության հետ բանակցությունները չեն կայացել։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---