Կառավարության աջակցությամբ ընդլայնվում է հայկական գյուղմթերքի արտահանման աշխարհագրությունը

Կառավարության աջակցությամբ ընդլայնվում է հայկական գյուղմթերքի արտահանման աշխարհագրությունը

PanARMENIAN.Net - Կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել: Հայկական ծաղիկներն արդեն մատակարարվել են 26 երկրի շուկա, միրգը՝ 21, իսկ բանջարեղենը՝ 8 երկրի շուկա։

2026 թվականի օգոստոսին ևս նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Հայաստանից արտահանված ջերմատնային արտադրանքի, թարմ մրգի, ինչպես նաև սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին։

Արտահանման շուկաներում միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների մասով մրցունակություն ապահովելու համար տնտեսավարողների առաջարկությամբ օգոստոս ամսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է պալերմո տեսակի պղպեղով և սմբուկով։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---