ՎՏԲ բանկը (Հայաստան) շարունակում է սատարել Հայաստանի տնտեսությանը 6 հուլիսի 2009 - 14:21 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականին Բանկ ՎՏԲ (Հայաստան) ՓԲԸ-ն կշարունակի ավելացնել ՀՀ տնտեսության համար հատկացվող ռեսուրսների ծավալները ըստ բանկի 2008-2010թթ. ռազմավարական զարգացման ծրագրի, հատկացումներ անելով այդ թվում նաեւ արտաքին առեւտրի ոլորտում գործարքների ֆինանսավորման համար: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 209թ. հունիսին ՎՏԲ բանկը (Հայաստան) ֆինանսավորել է «X Group»-ի դուստր ձեռնարկության «Արաքս» թռչնաֆաբրիկայի» համար 1,66 մլն եվրո արժողությամբ հավկիթների արտադրության համար նախատեսված սարքավորումների առաքումը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1,66 մլն եվրո: Ընդ որում պայմանագրի արժեքի 85 տոկոսի համար ՎՏԲ բանկը (Հայաստան) հաստատագրված ակրեդիտիվ է բացել վճարման հետաձգմամբ` «ՎՏԲ բանկ (Ֆրանսիա)» ԲԸ-ի ֆինանսավորմամբ: Նշված նախագծի շրջանակներում «Արաքս» թռչնաֆաբրիկան, որը հիմնականում զբաղվում է թռչնամսի արտադրությամբ, նախատեսում է զգալիորեն մեծացնել հավկիթների արտադրության ծավալները, ապահովելով օրեկան շուրջ 400 հազար հատ հավկիթների արտադրության ընդհանուր մակարդակը: Այսօրվա դրությամբ թռչնամսի միջին ամսեկան ծավալը կազմում է 350 տոննա կամ Հայաստանի շուկայի շուրջ 30 տոկոսը: 2001-2008թթ. «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրության ծավալները աճել են 5 անգամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |