«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանց ավանդները ընթացիկ տարում աճել են 230 %-ով21 հուլիսի 2009 - 19:26 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ»-ի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալները շարունակում են աճել կայուն տեմպերով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Բանկի կողմից դեռեւս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին սկսած ֆիզիկական անձանց ավանդների ամբողջական ապահովագրման նախաձեռնությունը շարունակում է լայն արձագանք գտնել հասարակության շրջանում: 2009թվականի I կիսամյակի ցուցանիշները վկայում են, որ բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն ընթացիկ տարում աճել է 230 %-ով, իսկ II եռամսյակում ներգրաված ավանդների ծավալն ավելացել է 36.9 %-ով:Բանկի կողմից առաջարկվող ավանդներիլայն տեսականին յուրաքանչյուրավանդատուի հնարավորություն էընձեռում գտնելիր համարնախընտրելի ավանդատեսակը: 30.06.09թ.-ի դրությամբ ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներրի ծավալներն աճել են 30.06.08թ.-ի համեմատությամբ 5.3 անգամ` հասնելով 6.3 մլրդ դրամի: «Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային - սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |