Գրանթ Թորնթոն Ամիօ-ն աուդիտի իրականացման վերաբերյալ պայմանագիր է կնքել Ղրղզստանի Կենտրոնական բանկի հետ

PanARMENIAN.Net - 2009 թվականիհուլիսի13-ինԳրանթ Թորնթոն Ամիօ ընկերությունը`Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հայաստանյան անդամը, պայմանագիր է կնքել Ղրղզստանի Կենտրոնական բանկի հետ` 2009 թվականին հաշվեփակվող տարվա աուդիտի իրականացման համար, հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը:



Սույն թվականի հունիսին ընկերությունը հաղթող էր ճանաչվել աուդիտորական ծառայությունների տրամադրման մրցույթում, իսկ այնուհետեւ Ղրղզստանի Խորհրդարանի կողմից հաստատվել որպես Ղրղզստանի Կենտրոնական բանկի 2009 թվականին հաշվեփակվող տարվա աուդիտոր: Մի քանի տարի շարունակ, այդ թվում նաեւ 2008 թվականին, Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերությունը հանդիսացել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի աուդիտորը:



1990-ականներից իվերԳրանթ Թորնթոն Ամիօ ընկերությունը տրամադրում է աուդիտորական եւ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ բազմաթիվ տեղական եւ միջազգային կազմակերպությունների, խոշոր ձեռնարկությունների, բանկերի եւ այլ ֆինանսական հաստատությունների: Ընկերության հաճախորդների շարքում են ֆինանսական հաստատություններ Հայաստանում, Վրաստանում, Տաջիկիստանում եւ այլ երկրներում, այդ թվում նաեւ ՀՀ Կենտրոնական բանկը, տասնյակ բանկեր, վարկային եւ ապահովագրական ընկերություններ, հիմնադրամներ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---