24 հուլիսի 2009 - 22:34 AMT
ՀՀ կառավարության գերակայությունը նաեւ Ասիական զարգացման բանկի գերակայությունն է
Ասիական զարգացման բանկի մասնագետները մտադիր են մինչեւ սեպտեմբերի վերջ ճանապարհի կառուցման ծրագիրը ներկայացնել ԱԶԲ տնօրենների խորհրդի հաստատմանը: Այդ մասին ասել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ ժաո Քսիայուն ՀՀ տարնսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին կունենա երթեւեկության չորս գոտիներ: «ՀՀ կառավարության գերակայությունը նաեւ Ասիական զարգացման բանկի գերակայությունն է»,-ասել է ԱԶԲ-ի փոխնախագահը:

Իր հերթին Սարգսյանն ասել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման հարցը բարձրացվել է դեռեւս անցած տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:


Իսկ օրերս այդ ծրագրի իրականացման նպատակով աշխատանքային հանդիպումներ եւ քննարկումներ են եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի, տարնսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալի Վրաստան կատարած այցի ժամանակ: Այդ քննարկումների արդյունքում երկու կողմերն էլ հաստատել են, որ ավտոմայրուղու կառուցումը տարածաշրջանային նշանակություն ունի:

Նախարար Գ.Սարգսյանը հույս է հայտնել, որ այս տարի արդեն Ասիական զարգացման բանկի հետ կստորագրվի վարկային համաձայնագիր, որից հետո կսկսվի ճանապարհի շինարարությունը: