Հայաստանում վարկային տոկոսադրույքները 2009 թվականի վերջին կնվազեն միջինում 1-2 տոկոսով26 սեպտեմբերի 2009 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տարվող մինչեւ 2009 թվականի վերջ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման քաղաքականության արդյունքում վարկային տոկոսադրույքները կարող են միջինում նվազել 1-2 տոկոսով: Այդպիսի կարծիք PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: Նրա խոսքերով, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ԿԲ-ի քաղաքականությունն արդեն հանգեցրել է վարկերի գծով բանկային տոկոսադրույքների նվազեցմանը: «Մենք արդեն զգում ենք, որ վարկային տոկոսադրույքները նվազում են», - ասել է նա:Դրա հետ մեկտեղ, Հանեսյանը պարզաբանել է, որ վարկային տոկոսադրույքների նվազեցումը, առաջին հերթին, կապված է դեպոզիտային տոկոսադրույքների նվազեցման հետ, որոնց նվազեցման արդյունավետությունը, իրենց յուրահատկության շնորհիվ, տեսանելի կլինի միայն առաջիկա երեք ամսվա ընթացքում, քանի որ նախորդ երեք ամիսներին բանկերը դեպոզիտներ ընդունել են առավել բարձր տոկոսադրույքներով: Ինչ վերաբերում է ԿԲ-ի կողմից 5 տոկոս մակարդակում սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա այդ առնչությամբ Ամերիաբանկի գլխավոր տնօրենն ասել է, որ երկրի տնտեսության զարգացման տվյալ փուլում այն ամենաօպտիմալն է: Հանեսյանը նաեւ հույս է հայտնել, որ 2009 թվականի վերջին վարկավորման շուկայում ակտիվություն կնկատվի: «Ես հույս ունեմ, որ մինչեւ տարվերջ մեր բիզնեսը կակտիվանա, քանի որ պահանջարկը պետք է դրանով պայմանավորված լինի, եւ մենք կվերադառնանք վարկավորման այն տեմպերին, որոնք եղել են մինչեւ ճգնաժամը», - ավելացրել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |