Ամերիաբանկն իր դռներն է բացում միջին բիզնեսի համար13 հոկտեմբերի 2009 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հայտարարում է միջին բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված նոր վարկային ծրագրի մեկնարկի մասին, երեքշաբթի լրագրողներին է հայտարարել Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լեւոն Արեւշատյանը: «Նոր վարկային ծրագիրը մեկնարկում է ընթացիկ տարվա չորրոդ եռամսյակում, եւ այն նախատեսված է միջին բիզնեսի համար»,-ասել է նա: Ըստ նրա, արդեն իսկ պայմանավորվածություն կա երկու միջազգային կազմակերպությունների հետ 20-40 մլն դոլար ընդհանուր գումարի վարկային միջոցներ տրամադրելու վերաբերյալ: Ինչպես ասել է Արեւշատյանը, բանկն ընդլայնել է նոր վարկային ծրագրի չափանիշների շրջանակը, որը թույլ կտա գործարկել միջին բիզնեսի այն հատվածը, որը նախկինում նրա սահմաններից դուրս էր մնում, միեւնույն ժամանակ նոր վարկային ծրագրի իրագործումը կնպաստի Ամերիաբանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացիային: Այս առնչությամբ Արեւշատյանը հավելել է, որ վարկային պորտֆելը 60-70 տոկոսով բաղկացած է միջին բիզնեսի կորպորատիվ հաճախորդներից: Նա նաեւ պարզաբանել է, որ բանկը չի հաստատում վարկավորման նվազագույն չափը, որպեսզի միկրո եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչները եւս կարողանան օգտվել դրանից: Ըստ Արեւշատյանի, նոր ծրագի շրջանակներում բանկն առաջարկում է հետեւյալ պայմանները` վարկի մարման ժամկետը 8 տարի է, եռամյա արտոնյալ շրջանով, տարեկան տոկոսադրույքը 11 տոկոս է: Բացի այդ, վարկավորման նոր ծրագրին կարող են մասնակցել միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 15 մլն դոլար, մոտ 250 աշխատակիցներով: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային ու սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահն ու գլխավոր տնօրենը Արտակ Անեսյանն է:«Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տռոյկա-Դիալոգ» խումբը, որը ՌԴ-ի խոշորագույն ներդրումային բանկային ընկերություններից մեկն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |