Երեւանում հուշագիր է ստորագրվել Տնտեսական մրցունակության իրավական պաշտպանության մասին16 հոկտեմբերի 2009 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կստորագրվի հուշագիր` «Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական մրցակցության բնագավառում իրավական պաշտպանություն» ծրագրի իրականացման մասին:Եռակողմ հուշագրով նախատեսվում է, որ մենաշնորհների չարաշահումների կամ ՀՀ տնտեսական մրցակցության օրենսդրության այլ խախտումների արդյունքում տուժած փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ապահովվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն, իրականացվելու նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը ՀՀ դատական եւ այլ մարմիններում:Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովը, ԵՊՀ Եվրոպական իրավունքի ու ինտեգրման կենտրոնն ու «Brave» իրավաբանական ընկերությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |