Թուրքիան Հայաստանի համար այնպիսի առեւտրային գործընկեր է, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները 3 նոյեմբերի 2009 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Հայաստանի համար այնպիսի առեւտրային գործընկեր է, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կառավարությանը կից Պետեկամուտների կոմիտեի պետ Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով, քանի որ Հայաստանն ու Թուրքիան ԱՀԿ անդամներ են, ապա Հայաստանը չի կարող Թուրքիայի հարցում կիրառել ինչ-որ այլ մաքսային կամ հարկային կանոններ: «Ինչ վերաբերում է մաքսային վարչարարությանը, մենք պետք է շատ բան անենք սահմանի մաքսակետերը բացելուց առաջ, այն է, պատշաճ մակարդակի մաքսային հսկողություն սահմանենք»,-ասել է Ալավերդյանը: Ինչ վերաբերում է որոշ մտավախությանը, թե թուրքական ապրանքները կհեղեղեն հայկական շուկան, ապա Ալավերդյանն ընդգծել է, որ հայկական շուկան այնքան ապրանք կընդունի, որքան կկարողանա: «Հարկավոր չէ վախենալ, թե Թուրքիայից ապրանքի հեղեղ կլինի: Նույնիսկ եթե լինի, ապրանքի ավելցուկ կառաջանա, եւ հետեւաբար, գները կնվազեն»,-ասել է նա: Արմեն Ալավերդյանը նշել է նաեւ, որ տարեսկզբից մինչեւ նոյեմբերի 1-ը մուտքերը բյուջե մաքսային եւ հարկային գծով կազմել են 427,9 մլրդ դրամ, ինչը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է 84 տոկոս: «Մուտքերը բյուջե նվազել են 16 տոկոսով, ինչը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքն է»,-ասել է Ալավերդյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |