Երեւանում տեղի ունեցավ «Տնտեսության լուսաբանում»լրագրողների համար ուղեցույցի շնորհանդեսը19 նոյեմբերի 2009 - 15:17 AMT PanARMENIAN.Net - NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան եւ Ինտենյուսը հրավիրում են «Տնտեսության լուսաբանում» ուղեցույց լրագրողների համարե գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:Լրագրողներին հասցեագրված այս ուղեցույցը կազմել է բրիտանական «Իրվինգ ինթերնեշնլ լիմիթիդ» կազմակերպությունը՝ «Բիզնեսի եւ տնտեսական թեմաներով լրագրության դասընթացներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։ Ուղեցույցը տնտեսական եւ բիզնես թեմաների լուսաբանման առանձնահատկությունների մասին է, պարզաբանում է տնտեսական կարեւոր հարցեր ու խնդիրներ, ունի հաճախակի գործածվող տերմինների ու հապավումների բառարան: Շնորհանդեսին կմասնակցեն ոլորտի փորձագետներ, իսկ NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Արմեն Միլիքյանը կպատասխանի լրագրողների՝ՀՀ կապիտալի շուկային առնչվող հարցերին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |