Թուրքիան անցնում է նոր արժույթի15 դեկտեմբերի 2009 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն որոշում են կայացրել այն մասին, որ 2010 թվականի հունվարի 1-ին երկրում նոր արժույթ կդրվի շրջանառության մեջ: Երկրում այժմ կլինեն նոր թուրքական լիրեր, իսկ արտասահմանցիները, որոնք ինչ-որ պատճառներով դեռ հին թուրքական արժույթի կուտակումներ ունեն, պետք է հնարավորինս արագ փոխանակեն դրանք երկրի բանկերում: Մետաղադրամները հարկավոր է փոխանակել 2010թ. ընթացքում, իսկ հին թղթադրամները Թուրքիայի Կենտրոնական բանկում կփոխանակվեն 10 տարվա ընթացքում: Ճիշտ է, երկրի տարածքում հին լիրերով վճարել հնարավոր չի լինի արդեն 2010-ի հունվարի 1-ից, հաղորդում է rbc.ru-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |