ՀԲ. Տնտեսական անկումը Հայաստանում տարեկան կտրվածքով կկազմի 16-17 տոկոս17 դեկտեմբերի 2009 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական անկումը Հայաստանում տարեկան կտրվածքով կազմում է 16-17 տոկոս, դեկտեմբերի 17-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «2009 թվականը շատ ծանր էր Հայաստանի համար, քանի որ երկիրն իր վրա զգաց համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը, սակայն Հայաստանն արդեն անցել է անկման կրիտիկական կետը եւ այժմ վերականգնման միտում է նկատվում»,-ասել է նա: Ըստ նրա, դրա մասին են վկայում նաեւ դրական միտումները, որոնք առկա են համաշխարհային տնտեսության մեջ, մասնավորապես, աստիճանաբար աճում են պղնձի ու մոլիբդենի գները: «Եթե համեմատելու լինենք 2009թ. հուլիս-սեպտեմբերի գները 2008թ. նույն ժամանակահատվածի հետ, ապա կարելի է ասել,որ որոշակի աճ է նկատվում»,-ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը: Ա.Վարուդակիսը հավելել է նաեւ, որ չնայած 2009թ. շինարարության ոլորտում գրանցված մեծ անկմանը, ակտիվացում է նկատվում անշարժ գույքի շուկայում, մասնավորապես, ավելացել է այդ շուկայում կնքված գործարքների թիվը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |