«Ամերիա» ՓԲԸ-ն եւ Breckenhill-ը մշակում են ՀՀ կառավարության գործունեության մոնիթորինգի համակարգ

PanARMENIAN.Net - «Ամերիա» ՓԲԸ-ը Breckenhill կանադական խորհրդատվական ընկերության հետ միասին ներգրավված է արդյունավետ պետական կառավարման համակարգի մշակման նախագծի իրականացման գործում` գործող եւ օբյեկտիվ համակարգի ներդրման միջոցով: Նախագծի ֆինանսավորումն իրականացնում է Համաշխարհային բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամը, ասված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:



Նախագծի նպատակն է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ստեղծել պետական կառավարման արդյունավետ համակարգ: Կառավարության աշխատակազմում եւ 6 նախարարություններում (առողջապահության, էկոնոմիկայի, մշակույթի, տարածքային կառավարման, կապի եւ հաղորդակցության, ֆինանսսների նախարարություններում) այս համակարգի ներդրման գործում աջակցություն կցուցաբերվի Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Նախագծի ընդհանուր տեւողությունը 18 ամիս է:



Նախագծի իրականացման արդյունքում կատարելագործվելու են նախարարություններում գործընթացների վերլուծություն` ինստիտուցիոնալ բոլոր մակարդակներում աշխատանքային ծրագրերի մշակման, գործունեության կառավարման ցուցանիշների մշակման եւ կատարողականի գանհատման իրականացման համար: Նախագիծը կնպաստի, որպեսզի պետական հիմնարկներում առավել արդյունավետ աշխատանք ապահովվի: Հետագայում, նախագծի շարունակականությունն ապահովելու համար, այն կներդրվի պետական այլ կառույցներում եւ հիմնարկներում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---