Ատոմային նոր էներգաբլոկը կկառուցի «Մեծամորէներգաատոմ» ընկերությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունըդեկտեմբերի 24-ն կայացած նիստում հավանություն է տվել ՀայաստանիՀանրապետությունում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը: Դրանով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը:



Հայաստանը կառուցելու է նոր ատոմային էներգաբլոկ(ներ) մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ: Մասնագետների կարծիքով, տվյալ նախագծի արեքը կկազմի մոտ 5 մլրդ դոլար: Աշխատանքները կսկսվեն 2011 թ-ի սկզբին:



Գործող ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թ-ն: Ներկայումս գործում է միայն երկրորդ բլոկը 407.5 ՄՎտ հզորությամբ: Մասնագետների կարծիքով այն կարող է գործել մինչեւ 2016 թ-ը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---