ՎԶԵԲ-ն 15 մլն եվրո կհատկացնի Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման համար![]() 9 մարտի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - 2010թվականից ՀՀ Կառավարությունը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ սկսում է Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր, որի շրջանակում մարտի 10-ին` ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը կստորագրեն 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Այդ գումարից 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական Միության Հարեւանության ներդրումային ծրագիրը, 5-ական մլն եվրոյի չափով վարկեր կտրամադրվեն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից: Վարկային համաձայնագրով նշված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով կստորագրվեն նաեւ Ծրագրի աջակցության համաձայնագիր» Երեւանի քաղաքապետարանի եւ «Ծրագրի համաձայնագիր»` Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն ՓԲԸ-ի հետ: Ներկայում ՎԶԵԲ-ն ներդրել է ավելի քան 335 մլն եվրո` Հայաստանի տնտեսության տարբեր սեկտորներում ավելի քան 70 ծրագիր իրականացնելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |