Պարենային անվտանգության բարձրացման մակարդակը Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է![]() 23 մարտի 2010 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերի համաձայն, երկրի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնելու պահեստավորված սննդամթերքին` դրանց պահպանմանն ու թարմացմանը, արտադրանքի ցանկի ընդարձակմանը եւ այս համատեքստում պետք է հատուկ ուշադրություն դարձվի տեղական գյուղատնտեսական արտադրանքին: «Տնտեսական աճի հետ միաժամանակ անհրաժեշտ է մշակել տեղական արտադրանքի խթանման համապատասխան մեխանիզմներ», - ասել է նա: Այս ամենի հետ կապված, խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում պետությունը օժանդակում է գյուղատնտեսությանը, մասնավորապես գյուղացին 1 հա հող մշակելու համար ստանում է 30.000 դրամի չափով օժանդակություն: Գագիկ Մինասյանի հաղորդման համաձայն, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները քննարկվել են Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ էկոլոգիական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: «Նիստի մասնակիցները պարզություն մտցրեցին աղքատության սահմանները որոշելու հարցում, որը Հայաստանում գերազանցել է 3 տոկոս ցուցանիշը: Սա նոր մարտահրավեր է երկրի ղեկավարությանը», - նշել է նա: Մարտի 17-ին Քիշնեւում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ էկոլոգիական հարցերով հանձնաժողովի 34-րդ նստաշրջանը, որի օրակարգում էր ՍԾՏՀ անդամ-երկրներում պարենամթերքի անվտանգության հիմնախնդիրները եւ այդ բնագավառում երաշխիքների ընդունումը: Սեւծովյան տնտեսական համագործակցությունը միջկառավարական կազմակերպություն է, որն ընդգրկում է Մերձսեւծովյան եւ Հարավային բալկանների 12 պետություն: Այն հիմնադրվել է 1999 թ. մայիսի 1-ին` 1992 թ. հունիսի 25-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության կենտրոնական նստավայրը գտնվում է Ստամբուլում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |