Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ֆինանսական հաշտարարները իրենց փորձը կփոխանցեն հայ գործընկերներն 7 ապրիլի 2010 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆինանսական հաշտարարի գրասենյակն ապրիլի 8-9-ը Երեւանում կազմակերպելու է “Ֆինանսական հաշտարարի ինստիտուտ` ուղղված հասարակական վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության մեծացմանը”: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆինանսական հաշտարարի մամլո ծառայությունը: Խորհրդաժողովի խոսնակներն են Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ֆինանսական համակարգերի հաշտարարները, Ֆրանսիայի և Ղազախստանի ապահովագրման ծառայությունների հաշտարարները, ինչպես նաև դատական համակարգից դուրս տարաձայնությունները լուծելու այլ մասնագետներ: Բացի դրանից, խորհրդաժողովին մասնակցելու են Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, նրա տեղակալը, մասնագետներ, ինչպես նաև Հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնք ներկայացնում են մասնավոր և հասարակական կազմակերպությունները: Խորհրդաժողովի 90 մասնակիցների թվում հիմնական մաս են կազմում ֆինանսական շուկայի ներկայացուցիչները: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվելու են ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը, 2009-ի վիճակագրական հետազոտությունների արդյունքների ամփոփումը, ֆինանսական հաշտարարների միջազգային փորձը, ինչպես նաև կոնֆլիկտների լուծման մեխանիզմները:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |