Հայ վարսավիր-ոճաբանները Փարիզում մասնակցելու են աշխարհի առաջնությանը 7 ապրիլի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցելու է վարսավիրական գործի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու 2010-ի նոյեմբերին Փարիզում, ապրիլի 7-ին Երևանում լրագրողներին հայտնել է Սերգեյ Զվերևի սրահի ղեկավար Մարիա Առաքելյանը: “Այդ մրցույթները լավ հնարավորություն են տալիս ցույց տալու սեփական մշակույթը, որտեղ արտահայտվում են նորաձևության ոճը, ձեռագիրը և տեսակետը”,- ասել է նա: Նրա հաղորդմամբ ազգային հավաքականն արդեն սկսել է պատրաստվել գալիք առաջնությանը, իսկ նախապատրաստական փուլ հանդիսացել է 2010-ի փետրվարին հայ վարսավիների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, որտեղ տարբեր անվանակարգերում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ և 6-րդ տեղերը` մտնելով աշխարհաի 10 լավագույն երկրների մեջ: Բացի դրանից, Մարիա Առաքելյանը հայտնեց, որ 2011-ի մայիսին տեղի է ունենալու Հայաստանի վարսավիրային արվեստի և դեկորատիվ դիմահարդարման 8-րդ առաջնությունը: Ինչ վերաբերվում է եկամուտներին ճգնաժամի պայմաններում, ապա, նրա խոսքերով, սրահը 2009-ին վնասներ չի կրել և չի փոխել սակագնային քաղաքականությունը: Բացի դրանից, սրահին կից ակադեմիան տվել է 300 շրջանավարտներ, որոնք պահանջարկ ունեն ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հունաստանում: “Մեզ մոտ ուսուցման որակը ոչնչով չի զիջում, իսկ ուսման վարձը 5 անգամ քիչ է”,- նշել է նա:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |